Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԱԱ Տրանզիտ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ Վելլի» («Shirak Valley») կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Շիրակի մարզ, ք Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝
– արտադրական շինության առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: