Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում. Պեսկով

Երևանը խոսում է զարգացման ուղիների առաջիկա ընտրության մասին, ինչը կարևոր է նաև Ռուսաստանի համար։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դա կարևոր է, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան և «եղբայրական երկրներ»։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակելու է հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ կողմերի միջև կան բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության ոլորտներ, ուստի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունի լավ ինտեգրացիոն համագործակցություն, որը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին։

Նա նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Հայաստանի համար որպես ինտեգրացիոն միավորում ավելի արդյունավետ է, քան այլ հնարավոր տարբերակներ։