Հակադարձեք նրան, եթե չեք անում, ուրեմն մենք կասկածներ կարող ենք ունենալ. Շիրազ Մանուկյանը ՔՊ-ականներին (տեսանյութ)
««Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ, եթե չկա որևէ գաղտնի բան, մտեք ուղիղ եթեր ու հակադարձեք Ադրբեջանի պաշտոնյաներին»,-նշում է «ՈւԺեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը։
Նա հիշեցնում է՝ Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը բացեիբաց հայտարարում է զավթողական իղձերի մասին։
«Հակադարձեք նրան, եթե կարող եք, եթե չեք անում, ուրեմն մենք կասկածներ կարող ենք ունենալ, որ ինչ-որ բան թաքցնում եք»,-ասում է նա։

