Ուշակովը մեկնաբանել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, որոնցում մասնակցում է ՌԴ-ն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք տեսնում ենք «կարգուկանոնի կողմնակիցների համառ փորձերը»՝ հարված հասցնել ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն ներգրավված է մեր երկիրը։ Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց», – ասել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։