Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով քարոզչական գիծ է տարվում այն մասին, թե Հայաստանում իշխող ուժի ստացած մանդատները կարող են բավարար չլինել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար։

Ոսկանյանի գնահատմամբ՝ Բաքվի իշխանությունների հետ խաղաղության հնարավորության վերաբերյալ պատկերացումները «քաղցր պատրանք» են, իսկ Ադրբեջանի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես քաղաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է։