Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Հունգարիայի կառավարությունը կտրուկ և անակնկալ որոշում է կայացրել։ Բուդապեշտը պաշտոնապես հայտարարել է, որ այս ուրբաթ օրվանից սկսած՝ ամբողջությամբ դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։
Հունգարիայի իշխանությունների «սև ցուցակում» հայտնվել են երեք պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը և Ֆիլիպինները։

