Քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել. Սոնա Աղեկյանի ահազանգը (տեսանյութ)

ՔՊ-ի աջակիցը խոչընդոտելով «Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մեր թիմի անդամներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել «Մայր Հայաստան» խմբակցության կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը։ Նրա խոսքով, քարոզարշավի մասնակիցներից մի քանիսը ծանր վնասվածք են ստացել և այս պահին տեղափոխվում են հիվանդանոց։