Իրանը պատերազմի ընթացքում վնասել է ԱՄՆ 20 ռազմական օբյեկտ. BBC

Իրանի զինված ուժերը վնասել են առնվազն 20 ամերիկյան ռազմական օբյեկտների փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդել է BBC-ն, որի լրագրողներն ուսումնասիրել են արբանյակային պատկերներն ու տեսանյութերը

Զեկույցում նշվում է, որ Իրանը հարվածել է ԱՄՆ օբյեկտներին Մերձավոր Արևելքի 8 երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Բահրեյնում և Օմանում։

Ինչպես նշում է BBC-ն, ԱՄՆ օբյեկտներին հասցված վնասի չափը դժվար է գնահատել։ Մայիսի դրությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության ընդհանուր արժեքը կկազմի 29 միլիարդ դոլար։

ԱՄՆ Կոնգրեսը նշել է, որ մարտերի ընթացքում վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է 42 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35 և F-15 կործանիչներ և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր։

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել BBC-ի հաղորդագրությունը «անվտանգության նկատառումներից ելնելով»։