Վարորդներին առաջարկվում է շրջանցել Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհահատվածը

Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մայիսի 30-ին և 31-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, ինչի պատճառով նշված ժամերին ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով»,- ասվում է հաղորդագրությունում։