Չի կարելի միաժամանակ տարբեր գնացքներ նստել. Շոյգուն Հայաստանի եվրաինտեգրման պլանների մասին

Հայաստանը պետք է ընտրի այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գուբերմանը հայտնի բանաստեղծություն ունի. «Չի կարելի նույն տեղով նստել տարբեր գնացքներ»»,- ասել է Շոյգուն՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և եվրաինտեգրման պլանների մասին։

«Ուստի պետք է ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, ընտրել այն գնացքը, որը քեզ համընթաց է։ Համընթաց է քո երկրի ճանապարհին, համընթաց է քո ժողովրդի ճանապարհին»,- խորհուրդ է տվել ՌԴ ԱԽ քարտուղարը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ-ում, սակայն կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստը դարձյալ անցել է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։

Բուն նիստի ժամանակ Շոյգուն նշել էր, որ Հայաստանը չի ցանկանում անվտանգության խնդիրները լուծել ՀԱՊԿ-ի հետ միասին և պաշտպանություն է փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։