Պուտինը Պեկինում է. սկսվել են բանակցությունները Չինաստանի նախագահի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, սկսվել են բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
«Մի օր չենք հանդիպել, բայց կարծես երեք աշուն է անցել», — Սի Ծինփինի հետ սկսված բանակցությունների ընթացքում չինական ասացվածքն է մեջբերել Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների պայմաններում ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը լավ դինամիկա է ցուցաբերում, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 25 տարվա ընթացքում աճել է 30 անգամ։
Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը «խիզախորեն և արիաբար պաշտպանում են միջազգային արդարությունը»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է էներգակիրների հուսալի մատակարարի իր դերը Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին և Չինաստանի ղեկավարին հրավիրել է այցելել ՌԴ 2027 թվականին։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի սերտ համագործակցությունը հատկապես պահանջված է ներկայիս միջազգային իրավիճակում և հանդիսանում է աշխարհում գլխավոր կայունացնող գործոններից մեկը։
Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է համատեղ կառուցեն «գլոբալ կառավարման ավելի արդար և խելամիտ համակարգ»:

