Օվերչուկն ու Մուստաֆաևը հանդիպում են ունեցել
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին Զանգիլանում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆարը ապրիլի 29-ին պետական այցով Հայաստան է ժամանել։

