ԱՄՆ-ի հետ հրադադարը թեև փխրուն է, բայց պահպանվում է. Արաղչի

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի հետ կնքված հրադադարը, թեև փխրուն է, բայց պահպանվում է, և դա անհրաժեշտ է դիվանագիտական ​​կարգավորման հնարավորություն տալու համար։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք ներկայումս հրադադար ունենք: Չնայած այն փխրուն է, մենք փորձում ենք պահպանել այն՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու գտնել դիվանագիտական ​​և բանակցային լուծում», – ասել է Իրանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արաղչին կրկին նշել է, որ Իրանին վերաբերող հարցերը ռազմական լուծում չունեն։ Նա հավելել է, որ Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով, եթե Վաշինգտոնը լուրջ մոտեցում ցուցաբերի այս հարցին։