Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում»։ Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ՝ ինտեգրելով երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքներն ու մաքսային թվայնացված համակարգերը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը եվրասիական տարածաշրջանի մրցունակության բարձրացումն է համաշխարհային տնտեսությունում։
Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի հետ համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան ցանկանում է իր տարածքով Աստանայից ավելի մեծ ծավալների նավթ տեղափոխել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև խորացնել համատեղ արտադրության նախագծերը պաշտպանական ոլորտում։

