Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց․ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ի և Ուկրաինայի միջև

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Երևանի քաղաքական կյանքի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ կապված Հաղթանակի օրվա նախօրեին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախօրեին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր բոլորի համար պարզ է այն հարցը, թե ինչպես կզարգանան հարաբերությունները ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Փաշինյանի գործողություններից հետո։ Մեր երկրները կմոտենա՞ն, թե՞ ավելի կհեռանան։ Ամենայն հավանականությամբ՝ վերջինը։ Անխուսափելիորեն առաջանում է զուգահեռ. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյոք սա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին», – գրել է Վոլոդինը Max հարթակում։