Ում են պատկանել Արևշատում թափված, հողի տակ թաղված բաճկոնները, դեղորայքը, հակագազը, պահածոները․ Panorama.am

Panorama.am

Ապրիլի վերջին Արևշատ գյուղի բնակիչներն ահազանգել էին, որ գյուղի վերջնամասում բերել են ու թափել, ապա նաև հողի տակ թաղել ենթադրաբար բանակի համար նախատեսված օգնությունը՝ հաստ բաճկոններ, դեղորայք, ախտահանող սպիրտ, հակագազ, պահածոներ, ներքնակներ և այլն։ Արևշատ գյուղ էին ժամանել նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։

Panorama.am-ը դիմել է պաշտպանության նախարարություն՝ պարզաբանում ստանալու՝ արդյո՞ք հայտնաբերված իրերն ուղարկվել էին Զինված ուժերին օգնության նպատակով, եթե բանակին ուղարկված օգնության չէր, ի՞նչ է հայտնի այս պահին։

«Ապրիլի 25-ին Արևշատ գյուղում հայտնաբերված պարագաները Հայաստանի պաշտպանության նախարարությանը չեն պատկանում, այլ պատկանում են Հայկական կարմիր խաչի ընկերությանը»,-  պատասխանել են պաշտպանության նախարարությունից։ 

պատասխան