Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ

Մայիսի 8-ից մեկնարկում է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ վարչապետը, կառավարության անդամները կարող են շարունակել պաշտոնավարել քարոզարշավի ընթացքում, բայց աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա։ 

«Ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, իրենք արձակուրդ են մեկնում, դա պետք է ողջունել, քանի որ հակառակ դեպքում խնդիր էր լինելու»,- ասաց նա։