Արարատ Միրզոյանը Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D’honneur): Այս մասին տեղեկացնում ենք ԱԳՆ-ից: 

Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո: