Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ագրեuիան պառակտnւմ է մտցրել Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների շարքերում. Իրանի ԱԳՆ

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական ագրեսիան պառակտում է առաջացրել Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների շարքերում։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի վրա հարձակվելու ԱՄՆ-ի անմիտ և անօրինական գործողությունները ունեցան հեռուն գնացող հետևանքներ, այդ թվում՝ պառակտում և տարաձայնություններ այն երկրների միջև, որոնք նախկինում համարվում էին ԱՄՆ դաշնակիցները։ Կարծում եմ՝ ամերիկացի պաշտոնյաներին զայրացրել է այն փաստը, որ գերմանացի պաշտոնյաներն ընդունել են, որ Իրանի դեմ պատերազմի մեջ ԱՄՆ-ի ներգրավումը Եվրոպայի համար հսկայական ծախսեր է առաջացրել, և որ ԱՄՆ-ի այդ գործողությունները ձեռնարկվել են առանց որևէ հիմնավորման», – ասել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղային ընդգծել է, որ Եվրոպայի համար ժամանակն է սկսել վարել սեփական անկախ արտաքին քաղաքականությունը՝ առանց ԱՄՆ-ի վրա հենվելու, հատկապես Իրանին առնչվող հարցերում։