Մակրոնը գիտի, որ սուտ է ասում
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։
Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,- գրել է նա:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։

