Էմանուել Մակրոնի սուտը
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»:
Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսմական վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:
Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք, առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք, դեպի Հայաստան՝ ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:
Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ,-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշունը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը՝ ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դեֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլ ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:
Հարգելի պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:
Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ, դուք ավելի լավ գիտեք, որ մեզ հայերիս, աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ, քան դրանից հետո:

