Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է Շահին Մուստաֆաևը
Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել ադրբեջանական ինքնաթիռ։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանական պաշտոնական պատվիրակություն է ժամանել Երևան, այլ մանրամասներ չէին հայտնել:

