Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Մերձավոր Արևելքում իրավիճակի լարման հետևանքով՝ նավթի գինը 2025 թվականի համեմատ այս տարվա ընթացքում կբարձրանա 25 տոկոսով, ընդհանուր առմամբ էներգակիրների գները կաճեն 24 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի կանխատեսումները ներկայացրել է ՌԻԱ Նովոստին։
Brent տեսակի նավթի միջին գինը տարվա ընթացքում կլինի բարելի դիմաց 86 դոլար, ինչը 24,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է, որ արժեքը կնվազի 18,6 տոկոսով, կազմելով 70 դոլար մեկ բարելի դիմաց։
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Եվրոպայում գազի գինը 2026 թվականին կբարձրանա 25,4 տոկոսով, իսկ հաջորդ տարի կնվազի 20 տոկոսով։

