Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։