Բուդդայական վանականների մասնակցությամբ խումբը փորձել է 112 կգ թմրանյութ ներմուծել Շրի Լանկա

Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքի Բանդարանաիկե օդանավակայանում ձերբակալվել է 22 հոգանոց խումբ, որը փորձել է երկիր ներմուծել ավելի քան 100 կգ թմրանյութ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրի Լանկայի Կոլոմբոյի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 22 հոգուց բաղկացած խումբ՝ 112 կգ թմրանյութ երկիր ներմուծելու փորձի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, իրավապահները խմբի անդամների մոտ հայտնաբերել են կաննաբիս և հաշիշ։ Արգելված նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,45 մլն դոլար, ինչը համարվում է տվյալ օդանավակայանի պատմության մեջ ամենախոշոր առգրավումներից մեկը։

Քննությամբ պարզվել է, որ հանցավոր սխեման կազմակերպել են Ջամբուրալիա շրջանում գտնվող տաճարի երեք վանականներ։ Նրանք սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրել են 19 մասնակից՝ խոստանալով անվճար թռիչքներ, կացություն և սնունդ։

Խմբի անդամներին տեղեկացվել է, թե տեղափոխում են ուսումնական նյութեր և քաղցրավենիք դպրոցականների համար։

Իրավապահները խմբի անդամներին ներկայացրել են Նեգոմբոյի շրջանի դատարան։ Բացի այդ, Գամպահա շրջանում ձերբակալվել է ենթադրյալ կազմակերպիչը։