Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեսաուղերձ է հղել՝ հայտնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի խափանման միջոցի կիրառման հարցը․

«Արդեն հայտնի է, որ ձերբակալվել է լեգենդար հետախույզ՝ Արթուր Ավանեսյանը, ավելի հայտնի Կանդազ մականվամբ։ Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է նրա խափանման միջոցի կիրառման միջնորդությունը։

Մենք գտնվելու ենք դատարանի դիմաց։ Մենք այսօր այն իրականություն ենք ապրում, երբ Ադրբեջանին լրջագույն հարված հասցրած լեգենդար հերոսները դատապարտվում են և ապօրինաբար ազատազրկվում են մեր հայրենիքում»,- նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։