Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և լքել բանակցային թիմը, հաղորդում է իսրայելական N12 News հեռուստաալիքը։

Նա ավելի վաղ X-ի էջում գրել էր․

«Իրանում չկան ո՛չ արմատականներ, ո՛չ էլ չափավորներ ․ մենք բոլորս «իրանցիներ» և «հեղափոխականներ» ենք։ Ժողովրդի և կառավարության երկաթյա միասնության, ինչպես նաև հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար ենթարկվելու շնորհիվ մենք կստիպենք հանցավոր ագրեսորին զղջալ իր գործողությունների համար։ Մի Աստված, մեկ առաջնորդ, մեկ ժողովուրդ և մեկ ուղի՝ Իրանի հաղթանակի ուղին, որը կյանքից թանկ է»։