Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 քաղաքացի
Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 անձ։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Դատարանի բակում հավաքված են Կարապետյանի աջակիցները, համակիրները։ Մի պահ իրավիճակը լարվեց ու սկսվեց հրմշտոց, քաշքշոց քաղաքացիների և ոստիկանների միջև։

