Իշխան Սաղաթելյանն առաջարկում է ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների (տեսանյութ)
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է, թե ինչ են առաջարկում ընդդիմադիրներին իշխանափոխության համար։ Նա հայտարարել է՝ անհրաժեշտ է ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների:
«Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ՝ կին քաղաքական գործչի։
Բազմաթիվ քաղաքացիներ այսօր իրենց քաղաքական ակտիվության համար այս իշխանության կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել ու ձերբակալվել։ Իրենց իշխանությունը պահելու համար նրանք շարունակելու են այս գործելաոճը»,- նշել է նա։

