Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն:
Դատարանը մերժեց տնային կալանքի քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները քննարկում էին Ղումաշյանին մեղադրանք առաջադրելու հարցը՝ «բարեգործությանն առնչվող հոդվածով»։
Նշենք, որ Գոհար Ղումաշյանը մանկահասակ երեխայի մայր է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։

