Մրգաշենի համայնքապետը մանրամասներ է պատմում uպանված ատամնաբույժի մասին (տեսանյութ)

Մրգաշենում կատարված սպանությունը ցնցել է գյուղացիներին, զոհի հարազատներին, ընկերներին։ Պատմում են՝ Արթուր Ավագյանն անհատույց օգնության ձեռք է մեկնել բոլորին, ովքեր դիմել են իրեն։

52-ամյա տղամարդն ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։

«Շատ հարգված  մարդ է գյուղում, մեր շրջանում»,-News.amհետ զրույցում ասել է Մրգաշեն վարչական շրջանի ղեկավար Սիրեկան Հարությունյանը։

Արթուր Ավագյանին դանակահարել են հենց իր տան դիմաց նա մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել ապրելու այդտեղ։

«Տանը կինն է եղել։ Կնոջ վիճակը ծանր է հիմա։ Մեկ ասում է՝ զանգեցին, դուրս եկավ, մեկ ասում է՝ կանչեցին, դուրս եկավ, շոկի մեջ է ինքն էլ; Դուրս է եկել, հետո 10-15 րոպե հետո տան շունը ոտնամանը տարել է ներս։ Ըտեղից ընտանիքն իմացել է՝ մի բան էն չի, վազել են, տեսել են բակում ընկած։ Շտապ օգնության բրիգադն ամեն ինչ արեց, իմ ներկայությամբ, ամեն ինչ արեցին, բայց կյանքը փրկել չհաջողվեց։ Դանակի մի քանի հարված է եղել»,-ասել է վարչական շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով, սպանվածը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, եղել է պարկեշտ, համեստ անձնավորություն։