ԱՄՆ ՌՕ ուժերը հարվածել են Իրանի գաղտնի ավիաբազային
Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է Իրանի գաղտնի «Oghab 44» («Արծիվ 44») ավիաբազայի նկատմամբ հասցված լուրջ հարվածների մասին։
Նախնական տվյալներով՝ լեռան մեջ թաքնված օբյեկտում կարող էին գտնվել Սու-35Ս կործանիչներ, որոնք գնվել էին Ռուսաստան-ից։
Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով բազայի մուտքերը փլուզվել են, ինչի արդյունքում ինքնաթիռները փաստացի մնացել են փակված ստորգետնյա տարածքում։

