Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հացահատիկ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշենք, որ հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։