Նիկոլը ստիպում է՝ իր քարոզչական թեզերը տարածենք
Նիկոլը ստիպում է իրեն հայհոյելով հանդերձ իր քարոզչական թեզերը տարածենք։
Օրինակ՝ շատ լրատվամիջոցներ (այդ թվում չեզոք, այդ թվում ընդդիմադիր) երեկ արցախցիների հանդեպ ատելություն պարունակող իր թեզը վերնագիր էին դրել։ Այն թեզը, որով Արցախի դավաճանական հանձման պատասխանատվությունը թուրքական խամաճիկ Նիկոլը դնում է արցախցիների ուսերին…
Այսինքն նույնիսկ այն մարդիկ, որոնք չէին կարդացել նյութը կամ չէին դիտել տեսանյութը, Նիկոլի գլխավոր ուղերձը ստացել էին։ Ո՛չ միջադեպի կոնտեքստը, ո՛չ արցախցի կնոջ պատասխանը, ո՛չ Նիկոլի պահվածքի քննադատությունը, այլ հենց Նիկոլի ուղերձը։
Ասածիցս խնդրում եմ չբխեցնել, թե նշածս լրատվամիջոցները կամ սոցցանցերում այդ մասին գրող-խոսող մարդիկ սա գիտակցելով են անում։ Լիովին հասկանում եմ, որ շատ հուզական պահ էր, շատ-շատերը (այդ թվում լրագրողները) շատ վրդովված են արձագանքել…
Նաև չեմ պնդում, որ այս մասին ընդհանրապես չպետք է խոսվեր, որովհետև վարչապետի աթոռը զավթած նզովյալի այսպիսի արարքներին, բնականաբար, պարտադիր պետք է անդրադառնալ։
Բայց ցանկացած դեպքում ՉԻ ԿԱՐԵԼԻ իր ուղերձը դարձնել լրատվական նյութի վերնագիր, առանցք, «մեխ»… Հետո ինչքան էլ բացատրես, թե Նիկոլը ստում է, Նիկոլը մանիպուլացնում է, միևնույն է մարդկանց գլխում մնում է իր հնչեղ, թեկուզ սուտ խոսքը։ Եւ իր ստերի ու դեմագոգիայի անընդհատ կրկնությունը ցանկացած դեպքում ազդեցություն ունենում է։
Ինչպե՞ս կարելի էր լուսաբանել միջադեպը առանց իր ուղերձը նյութի «մեխ» դարձնելու։ Օրինակ.
- «Փաշինյանը մետրոյում սկսեց գոռգռալ երիտասարդ մոր վրա, ով անհամաձայնություն հայտնեց իրեն»
- «Փաշինյանը վիրավորեց արցախցիներին, երբ մի արցախցի կին հրաժարվեց իր հետ խոսել»
Միշտ էլ բազում տարբերակներ կան վերնագրով փոխանցելու կատարվածի բուն էությունը, այլ ոչ թե դերակատարների քարոզչությունը։
Խնդրում եմ բոլորին Նիկոլի և մյուս նիկոլականների rage bait-ները կուլ չտալ և առավել սառնասիրտ լինել հենց այն պահերին, երբ ինքը փորձում է ձեր զգացմունքների վրա խաղալ։
Երեկոյան ավելի մանրամասն կգրեմ թե՛ այս միջադեպի, թե Նիկոլի քարոզարշավում արդեն ակնհայտ երևացող որոշ միտումների մասին։

