Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Էստոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցել է բողոքի նոտա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրան ներկայացնելու Էստոնիայի տարածքային ջրերում ռուսական սառցահատ նավի տեղաշարժի ընթացակարգային կանոնների վերաբերյալ համապատասխան նոտա», – ասված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպը վերաբերում է «Մուրմանսկ» սառցահատի տեղաշարժին, որը փետրվարի 28-ին ուղևորվել էր Ֆինլանդական ծոց՝ Olympic Friendship լցանավը սառցակույտերից դուրս բերելու համար։