Նարեկ Կարապետյանի դեմ վարույթը հարուցվել է դեռ Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո․ խոսնակ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

««Մեր ձևով» շարժման համաժողովրդական լայն աջակցությունը, հավանաբար, առողջական խնդիրներ է առաջացրել ոմանց մոտ և նրանք, գուցե, բուժման կարիք ունեն։
Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։
Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։
Յոթ ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն», խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված: