Կբողոքարկվի․ ՔԿ-ը` Նաթան սրբազանի զրույցները գաղտնալսելու վերաբերյալ որոշման մասին

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը, որով դատարանը ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է ուսումնասիրել Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորականի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված փաստերը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Փաստաբան Արա Զոհրաբյանը երեկ` հունվարի 20-ին հայտնեց, որ Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի:

«Որոշումը բողոքարկվելու է, մինչև վերջնական ակտի կայացումը քրեական վարույթ չի նախաձեռնվելու»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։