Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Քիչ առաջ ավարտվել է ՏՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել են Միքայել սրբազանի պաշտպանների թիմից:

Վիրահատությունն անցել է բարեհաջող:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, որ վիրահատական միջամտության կարիք կա։