Սիսական ջոկատի հրամանատարին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է «Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի։

Հիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:

Իսկ 2022թ. սեպտեմբերին պետությունը նրանց ջոկատին զենք չհատկացրեց, որ գնան Սյունիքի սահմանները պահեն»։