Անիծյալ եք դուք, սատանայի ծառաներ, ձեր կառավարական տիրոջ հետ միասին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ողորմելի դավաճաններ, Աստծո կեղծ «ծառաներ», դեռ «սրբազաններ»,
Եղկելի եք, զզվելի, որձկաբեր։
Ափսոս այն սուրբ մյուռոնը, որ ձեր դավաճան ձեռամբ քսել եք իմ և իմ սանիկների մարմիններին։
Չորանան ձեր՝ այլևս պիղծ ձեռքերը, լեզուներն, ուղեղներն ու ՀԵՏԻՆ վերջույթները։
Նզովյալ եք՝ անկախ հոգևոր կանոնակարգով ենթադրվող հետագա քայլերից։
Հարամ լինի ձեր ամեն ինչը, որ հրամցրել եք ինձ և ձեզ հավատացող, մեղսավոր, բայց հավերժական կյանքի և փրկության հույս ունեցող ժողովրդին։
Անիծյալ եք դուք, սատանայի ծառաներ, ձեր կառավարական տիրոջ հետ միասին։
Ու չփորձեք «արանքը» մարդ գցել։ Իմ ու ձեր արանքում այլևս միայն Տերն է։
Կհանդիպենք և հաշիվը կպարզենք վերևում, չարիքի թերմացքներ»։

