Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով կհրավիրվի

Ուկրաինական կարգավորման հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով տեղի կունենա նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X սոցցանցում։

«Ես ԵՄ 27 երկրների ղեկավարներին հրավիրել եմ Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի։ Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում։ Եվրոպան պատրաստ է իր ներդրումն ունենալ ապագա աշխարհի կայունության ապահովման գործում», — գրել է Կոշտան։