Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը նշել է, որ միջոցառման մյուս մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը Նոր տարվա լուսավորության վրա կծախսի ավելի քան 1,5 միլիոն դոլար՝ 150,000 դոլարով ավելի, քան նախորդ տարի։

