Սուրբ Պատարագ ապօրինի ազատազրկվածների համար

Նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:

«Ես ևս ներկա եմ լինելու Սուրբ Պատարագին։ Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին»,-տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։