Գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի

«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։

Նշենք, որ Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։