ԵՄ-ը կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար

Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և փոխադարձ զարգացման հասնելու ուղղությամբ, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

«Ես ավարտեցի նոյեմբերի 18-19-ը Երևանում կայացած բարձր մակարդակի, ինտենսիվ և կարևոր խորհրդակցությունները։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանին և կառավարության մյուս պաշտոնյաներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, մարդասիրական հարցերի, կապի և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խորը և մանրամասն մտքերի փոխանակման համար

Ես նաև գոհ էի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներից։ Եվրոպական Միությունը աջակցում է մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին լիակատար խաղաղության և տարածաշրջանային հաջողության ճանապարհին», – նշել է նա։