Վճռաբեկ դատարանն աննախադեպ նախադեպային որոշում է փորձում ընդունել՝ ինչ է, թե առկա է Սամվել Կարապետյան անուն-ազգանունը. Վարդևանյան (տեսանյութ)

«Վճռաբեկ դատարանը,  վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13-ին արդեն որոշում է  կայացրել, այսինքն նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել վճռաբեկ  դատարանին, որ նման որոշում կայացնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով  այս գործով «աննախադեպ» Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործողությունների վերաբերյալ մանրամասները:

1) Վճռաբեկ դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի գործով՝ աննախադեպ արագությամբ, միաժամանակ առանց ոչ մի իրավական հետևանքի: Որոշումը վերաբերում է Օգոստոսի 15-ի Դատրաանի որոշմանը, դրան այլևս հաջորդել է Հոկտեմբերի 16 և Վերաքննիչ դատարանի Նոյեմբերի 13-ի որոշումները:

2) Վճռաբեկ դատարանի որոշումն աննախադեպ արագությամբ հայտնվում է Քննիչի մոտ, սակայն հենց միայն Քննիչի մոտ: Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններին չի ուղարկվել և հասանելի չէ Վճռաբեկ դատարանի որոշումը:

3) Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման նիստը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին:

 Մանրամասն՝ տեսանյութում։