Ադրբեջանական գործարանում պայթյուն է որոտացել
Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Ազերսիլա» ընկերության գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա զոհ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մանրամասնում են, որ միջադեպի հետևանքով մահացել է գործարանի աշխատակից Ադիլ Բալաշ օղլու Իսմայիլովը։
Ներկայումս համապատասխան մարմինները հետաքննություն են անցկացնում։

