Արամ Օրբելյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց, երբ պարզվեց ազգակցական կապ կա ՀԾԿՀ անդամի հետ
Արամ Օրբելյանը բացարկի միջնորդությամբ հանդես եկավ, երբ բացահայտեց, որ ՀԾԿՀ իրավաբանական և դատական սպասարկման բաժնի պետը ազգակցական կապ ունի ՀԾԿՀ անդամի հետ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշման քննարկմանը «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը հետաքրքրվեց ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանից ազգակցական ի՞նչ կապ ունի նա ՀԾԿՀ իրավաբանական և դատական սպասարկման բաժնի պետ Անուշիկ Աղինյանի հետ։ Սերգեյ Աղինյանն ասաց, որ Անուշիկ Աղինյանն իր հորեղբոր թոռն է։
Օրբելյանն անմիջապես 10 րոպե ժամանակ խնդրեց` ներկայացնելու բացարկ, քանի որ Աղինյանների ազգակցական կապը կարող է կաշկանդել հարցի օբյեկտիվ քննությանը։

