Եթե համարենք, որ զենքը գնել են պարտքով, ապա 2019-ից սկսած՝ ծախսերը հազիվ 3.5 միլիարդ դոլար է անում

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է աղյուսակ՝ գրելով. «Երեկ ԱԺ-ում ընդդիմադիրների հարցադրումներին, թե Նիկոլն ինչ է արել 8 մլրդ դոլար պարտքի հետ, պատասխանել է, թե զենք են գնել:

Իսկ ճշմարտությունը ներկայացված է այս աղյուսակում:

Նույնիսկ, եթե համարենք, որ զենքը միշտ գնել են պարտքով, ապա 2019-ից սկսած, մինչ օրս, ռազմական կարիքների գծով ամբողջ ծախսերը, որ գումարենք հազիվ 3.5 միլիարդ դոլար է անում:

Ստախոսությունը դարձրել են նորմ:

Հ.Գ. Աղյուսակը ես եմ կազմել՝ Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունների հիման վրա»: