Պեսկովը պատասխանել է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հարցում չի եղել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ, զրույցների հարցումներ չեն եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցի հարցման վերաբերյալ հարցին։